Ադրբեջանում ռազմական ուսումնարանի սանը ջրանցքում խեղդվել է
ՄիջազգայինԱդրբեջանի Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի 16-ամյա սան Վյուսալ Գարա օղլու Ջաֆարովը Բարդայի շրջանով անցնող Վերին Ղարաբաղ ջրանցքում խեղդվել է:
Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել ջրանցքի մոտ ոչխարներ արածացնելու ժամանակ: Ջրանցքի վրա գցված երկաթե խողովակի վրայով անցնելու ժամանակ կուրսանտ-հովվի ոտքը սայթաքել է, եւ նա ընկել է արագահոս ջրի մեջ: Ներկայում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աշխատանքներ են սկսել ջրանցքում կուրսանտի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ: