Միգրանտների պատճառով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դադարեցվել է գնացքների երթեւեկությունը
ՄիջազգայինՖրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերստին դադարեցվել է միգրանտների պատճառով, որոնք հայտնվել են ռելսերի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը:
Երկաթգծերի վրա մարդիկ են նկատվել Ֆրանսիայի կողմից թունել մուտքի եւ Կալե քաղաքի կայարանի միջեւ: Eurostar ընկերության օպերատորները հայտնել են, որ դրա հետեւանքով կանգնեցվել են հինգ գնացքներ, որոնցից չորսն ուղեւորվում էին Ֆրանսիայից:
«Գնացքները չեն կարողանում մտնել թունել, քանի որ Կալեում ռելսերի վրա իրավախախտներ են գտնվում»,- հայտնել են Eurostar-ի աշխատակիցները ընկերության Twitter-ի միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: