Հնդկաստանում առնվազն 18 մարդ Է զոհվել, երբ ավտոբուսն ընկել Է 200 մետր խորությամբ կիրճը
ՄիջազգայինԱռնվազն 18 մարդ Է զոհվել, 15-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսի Հիմաչալ-Փրադեշի նահանգում, որտեղ մարդատար ավտոբուսն ընկել Է 200 մետր խորությամբ կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է նահանգի ոստիկանությունը:
Ըստ նրա տվյալների՝ Նաթհուպա քաղաքից 175 կիլոմետր հեռավորության վրա ընթացող ավտոբուսն անցած գիշեր դուրս Է եկել արգելապատնեշի սահմաններից: Նշվում Է, որ պատահարի մեղավորը վարորդն Է, ով փորձել Է վազանց կատարել:
Ավտոբուսի գահավիժումից հետո 15 ուղեւորներ զոհվել են տեղում, երեքը մահացել են հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Տուժած 15 ուղեւորներից չորսն օրհասական վիճակում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: