Հաքքարիում PKK-ի հետ բախումից թուրք զինվոր է զոհվել
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախումներ են գրանցվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) և իրավապահ մարմինների միջև:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, բախման հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Քուրդ զինյալների դեմ պայքարին մասնակցել են նաև F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել PKK-ի հենակետերին: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության համաձայն` թուրքական կողմի գործողությունների հետևանքով չեզոքացվել է 20 քուրդ զինյալ: