Լիբերիայի իշխանությունները վերստին երկիրն ազատ են հայտարարել Էբոլա վիրուսից
ՄիջազգայինԼիբերիայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին հայտարարել են, որ երկրում այլեւս չկա Էբոլա տենդի վիրուսը: Նման հայտարարություն Լիբերիայի առողջապահության նախարարությունն արդեն արել Էր մայիսի 9-ին, բայց դրանից հետո ամռանը բժիշկները երկրում հաստատել Էին վարակման մի քանի դեպքեր:
«Լիբերիան հայտարարել Է, որ կրկին ազատ Է Էբոլայից»,- ասված Է «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության մեջ, որում հղում Է արվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել Է, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայով հիվանդացությունը հինգերորդ շաբաթն անընդմեջ պահպանվում է շաբաթական երեք դեպքի մակարդակի վրա: Անցած շաբաթ՝ օգոստոսի 24-ից մինչեւ 30-ը, գրանցվել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության երեք դեպք. երկուսը՝ Գվինեայում, եւ մեկը՝ Սիեռա Լեոնեում, նշում է ԱՀԿ-ն շաբաթական զեկույցում:
Համաճարակի ընթացքում, որը 2014 թվականի փետրվարին սկսվել Է Գվինեայում, աշխարհում այդ վտանգավոր հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 11 հազար 305 մարդ, վարակվել է 28 հազար 109 բնակիչ: Էբոլայի ամենածանր հարվածները բաժին են ընկել Լիբերիային, Գվինեային եւ Սիեռա Լեոնեին:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցել տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: