Թբիլիսին բողոքի նոտա է հղել Անկարային
ՄիջազգայինԱնկարայում Վրաստանի դեսպանությունը Թուրքիայի ԱԳՆ-ին նոտա է հանձնել` կապված այդ երկրի պաշտոնատար անձանց Աբխազիա կատարած այցի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան ԻրակլիԿոպլատաձեն:
«Մեր թուրք գործընկերները մեզ բացատրել են, որ ներկայում Թուրքիայումանցկացվող նախընտրական արշավի շրջանակում թուրքական շրջանների որոշթեկնածուներ, որտեղ աբխազներ են բնակվում, Սոչիով մեկնել են Աբխազիա,որպեսզի ընտրություններում ստանան նրանց ձայները», -պարզաբանել է դեսպանը:
Դրա հետ միասին Իրակլի Կոպլատաձեն ընդգծել է, որ Թուրքիան կառավարության մակարդակով միանշանակ «պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»` ՄԱԿ-ում պաշտպանելով վրացական բանաձեւը: