Վանում քուրդ զինյալների պայթեցրած ռումբը վիրավորել է թուրք զինվորին
ՄիջազգայինՎանի Բաշքալե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները հերթական գործողությունն են իրականացրել թուրքական ռազմական ուժերի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները հեռվից գործի են դրել ճանապարհահատվածին տեղադրված ռումբը: Կատարվածի հետևանքով վիրավորվել է 1 զինվոր, ով անմիջապես հոսպիտալացվել է: Թուրքական իրավապահ մարմինները լայնամասշտաբ գործողություններ են սկսել: