Ավելի քան 1,3 միլիոն մարդ Է տուժել Հնդկաստանում մոլեգնող հեղեղումերի հետեւանքով
ՄիջազգայինԱվելի քան 1,3 միլիոն մարդ Է տուժել Հնդկաստանի հյուսիս - արեւելքի Ասամի նահանգում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: «Այս պահի դրությամբ 2 199 գյուղերում տուժել Է 1 մլն 378 հազար 540 մարդ»,- պատմել Է տարերարային աղետների դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցիչը:
Վերջին օրվա ընթացքում Թինսուքիայի եւ Դիբրուգարխի շրջաններում զոհվել Է յոթ մարդ, այսպիսով, Ասամում հեղեղումներից զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 30-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 26 զոհվածների մասին:
Նահանգում փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 100 շարժիչավոր նավակներ: Ընդհանուր առմամբ գրեթե 267 հազար մարդ ապաստան Է գտել նահանգի 14 շրջանների 385 ճամբարներում:
Օդերեւութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին նահանգի շրջաններում Բրահմապուտրա գետում եւ դրա վտակներում ջուրը կբարձրանա մինչեւ կրիտիկական մակարդակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: