Թուրքիայում 24 սիրիացի փախստական փրկվել է խորտակումից
ՄիջազգայինԹուրքիայում գտնվող սիրիացի փախստականների 24 հոգուց բաղկացած խումբը վերջին պահին կարողացել է փրկվել հերթական ողբերգությունից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Բոդրումի շրջանից սիրիացիները կրկին փորձել են նավով ապօր ինի անցնել Հունաստան` Կոս կղզի:
Բաց ծով դուրս գալուց հետո փախստականների նավը վթարվել է, և նրանք դժվարությամբ կարողացել են լողալով հասնել մոտակա թուրքական Քարա կղզի: 24 փախստականին հետագայում նկատել են այդ տարածքով շրջագայություն իրականացնող նավի ջրափրկարարները, ովքեր էլ սիրիացիներին տեղափոխել են ցամաք: