Բելգիան 30 մլն եվրո Է հատկացրել Սիրիային եւ Իրաքին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար
ՄիջազգայինԲելգիայի կառավարությունը 30 մլն եվրո Է հատկացրել Սիրիայի եւ Իրաքի բնակչությանը շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սեպտեմերի 5-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բելգիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Միջոցները նախատեսված են նախեւառաջ «նրանց համար, ովքեր հարկադրված են եղել փախչելով փրկվել՝ թողնելով ամեն ինչ, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ընտանիքների անդամներին», նշել են մամուլի ծառայությունում: