Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնին
ՄիջազգայինԹուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ սակարաններում երեկ հասել է իր պատմական նվազագույնին եւ հասել հոգեբանական նշագծին` մեկ դոլարի դիմաց 3 լիրայի:
Այս մասին վկայում են Ստամբուլի ֆոնդային սակարանի տվյալները:
Փորձագետները լիրայի անկումը կապում են նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի ոչ միանշանակ վիճակագրության հետ: