100 հազար բրիտանացիներ պահանջում են ձերբակալել Իսրայելի վարչապետին
Միջազգայինtert.am-ը գրում է.
Russia Today-ի փոխանցմամբ` ավելի քան 100 հազար բրիտանացիներ հանրագիր են ստորագրել, որով պահանջվում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Հանրագրի կազմողները Նեթանյահուին մեղավոր են համարում ռազմական հանցագործությունների համար: Բրիտանացիները, ըստ այդմ էլ, պահանջում են Իսրայելի վարչապետին ձերբակալել Լոնդոն իր այցի ժամանակ, որը նախատեսվում է այս ամիս:
Բրիտանական օրենքներով` 100 հազարից ավելի ստորագրություն հավաքած հանրագրերը պետք է դիտարկվեն Բրիտանիայի խորհրդարանում: Այդ երկրի իշխանությունները արձագանքել են` ասելով, որ արտասահմանյան պետություններ ղեկավարները անձեռնմխելիություն ունեն, ինչի բացառում է նրանց ներգրավումը դատական գործընթացներում, ինչպես նաև` ձերբակալությունը: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստացել են այս ուղերձը փոխանցել Նեթանյահուին: