Բրիտանացիների մեծ մասը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն
Միջազգայինtert.am-ը գրում է.
Համաձայն Survation ընկերության իրականացրած հարցումների` Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ երկիրը պետք է դուրս գա Եվրամիության կազմից. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հարցվածների 43 տոկոսը կողմ են արտահայտվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, իսկ 40 տոկոսը՝ դեմ։ Հարցվածների 17 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Եվրոպական միությանը հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մինչև 2017
թվականի տարեվերջ։ Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ԵՄ կազմում մնալը բխում է Բրիտանիայի շահերից։