Մալազիայի ափերին խորտակված նավում 43 դի են հայտնաբերել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Մալազիայի արեւմտյան ափերին՝ ապօրինի միգրանտների փոխադրող նավի խորտակման վայրում, 43 զոհի մարմին են հայտնաբերել: Այս մասին սեպտեմբերի 6-ին տեղեկացրել է Հիլիր Փերաք շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Շուհայլի Մոհդ Զաինը:
Նրա խոսքով, նավում գտնվող միգրանտներից ոչ մեկին փրկել չի հաջողվել: Այսպիսով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 20 մարդ է փրկվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 3-ին Սելանգոր նահանգի ափերի մոտ խորտակված նավում, որը նախատեսված է 10-15 հոգու համար, աղետի ժամանակ շուրջ 80 մարդ է եղել:
Այն նավարկել է Ինդոնեզիայի դրոշի ներքո, սակայն իշխանությունները չեն կարողանում նշել, թե ուր է ուղեւորվել: Ենթադրվում է, որ նավում ինդոնեզացի միգրանտներ են եղել: