Սիրիայում պայքար է գնում Մարեա քաղաքի համար
Միջազգայինtert.am-ը գրում է.
47 մարդ է մահացել շաբաթ օրը սիրիական ընդդիմության և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժերի միջև բախումների ժամանակ Սիրիայի հյուսիսում գտնվող Մարեա քաղաքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարեա քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն և Թուրքիան պատրաստվում են այն վերածել «Իսլամական պետությանը» դիմադրության հենակետի:
Հուլիսին ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻՊ-ը Մարեայի վրա հարձակման ժամանակ քիմիական զենք է կիրառել: ԱՄՆ իշխանությունները զբաղվում են այդ մասին հաղորդագրությունների հետաքննությամբ, սակայն դեռ չեն բացահայտում մանրամասները: