Տաջիկստանում ապստամբ գեներալի եղբայրը հանձնվել է իշխանություններին
Միջազգայինnews.am-ը գրում է.
Տաջիկստանի պաշտպանության նախարարի նախկին տեղական, գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդայի եղբայրը՝ Միրզոհայետ Նազարովը, հանձնվել է իշխանություններին: Այս մասին տեղեկացրել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Միրզոհայետ Նազարովը, ծնված 1972 թվականին, որը նախապես Աբդուհալիմ Նազարզոդայի բանդայի անդամ էր դարձել, լքել է խմբավորումը եւ հանձնվել իշխանություններին»,- փոխանցում է Ինտերֆաքսը: Նազարզոդայի եղբոր հանձնվելու պատճառները հայտնի չեն:
Սեպտեմբերի 4-ին Նազարովը «հանցագործություն կատարելու համար» հեռացվել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, ինչից հետո միացել էր եղբոր խմբավորմանը:
Նազարզոդան եւ նրա 7-8 համախոհներ թաքնվել են Ռամիտի կիրճում: Նրանց շրջափակել են: