Հարավային Կորեայում ձկնորսական նավ է խորտակվել. 10 մարդ զոհվել է
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հարավային Կորեայում ձկնորսական նավի խորտակման հետեւանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինտերֆաքսի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, դեռեւս անհայտ թվով մարդիկ անհետ կորած են համարվում:
Որոնողական գործողության արդյունքում 3 մարդ է փրկվել, որոնց անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Նավում գտնված մարդկանց հստակ թիվը հայտնի չէ: Փրկվածներից մեկի խոսքով, նավը շրջվել է ալեկոծության պատճառով: