Էստոնիան հերքել է Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին տեղեկությունը
ՄիջազգայինԷստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ երկիրը դեռևս չի պատրաստվում ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ վերջինս հայտնել է «Սվոբոդա» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այսօր մենք ոչ մի պատ էլ չենք կառուցում սահմանին, այլ միայն մաքրում են սահմանը, համապատասխան նշաններ տեղադրում», - ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Ռուսաստանի հետ սահմանին երկու մետր բարձրությամբ պարիսպ կառուցելու մասին որոշումը կայացվել էր օգոստոսի 25-ին: Նախագծի իրականացումն սկսել նախատեսվում էր 2018-ին, իսկ նախագծի արժեքը գնահատվում էր 71 մլն եվրո: