Տոկիոյում կներկայացնեն երկրորդ սերնդի Nissan Leaf էլեկտրամոբիլը
ՄիջազգայինՏոկիոյում նախանշված ցուցահանդեսում կներկայացվի երկրորդ սերնդի Nissan Leaf էլեկտրական մեքենան: Նորույթը Nissan Leaf II անվանումն է ստացել եւ նախորդից տարբերվելու է ինչպես տեխնիկական բնութագրերով, այնպես էլ արտաքինով:
Nissan Leaf II-ը նորացված շարժիչ եւ լիտիումա-իոնային մարտկոցներ կունենա, որոնք ավելի երկար կպահեն լիցքավորումը: Ավտոմեքենան նախատեսված է 400 կմ ճանապարհի համար, եթե մարտկոցներն ամբողջությամբ լիցքավորված լինեն:
Ըստ Carnewsweek-ի, նորույթի բազայի վրա մի ամբողջ մոդելային շարք է մշակվելու: Տարածված լուրերի համաձայն, ճապոնական ավտոկոնցեռնն այս մեքենայի հիման վրա սեդան ու քրոսովեր է թողարկելու: