Բրիտանացիները կողմ են ԵՄ կազմից դուրս գալուն. հարցում
ՄիջազգայինՍոցհարցման ընթացքում պարզվել է, որ բրիտանացիների մեծ մասը կողմ է Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալուն: Առցանց հարցումը Daily Mail պարբերականի պատվերով անցկացրել է Survation սոցիոլոգիական ընկերությունը:
Հարցմանը մասնակցած բրիտանացիների 51 տոկոսը ցանկանում է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ից, իսկ 49-ը պատրաստ է մնալ ԵՄ կազմում: Մինչդեռ հուլիսին անցկացված հարցման արդյունքներով` 46 տոկոսը կողմ էր ԵՄ կազմից դուրս գալուն, իսկ 54-ը` դեմ:
Պարբերականի հաղորդմամբ` բրիտանացիների կարծիքի վրա ազդել է ներգաղթյալների հետ կապված իրավիճակը, քանի որ հարցվածներից շատերը նշել են, որ կարող են փոխել իրենց կարծիքը, եթե փախստականների հարցը լուծվի:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքով` Բրիտանիայի` ԵՄ անդամակցության մասին հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017-ի ավարտը: