Դիարբեքիրում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
ՄիջազգայինԴիարբեքիրի կենտրոնական Սուր գավառի իշխանությունները սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան հանել են արգելքը, որը թույլ չէր տալիս քաղաքացիներին փողոց դուրս գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ավելի վաղ` սեպտեմբերի 6-ի առավոտվանից քաղաքային իշխանություններն արգելել էին քաղաքացիներին փողոց դուրս գալ: Արգելքի պատճառը Սուր գավառում ոստիկանության դեմ նռնականետներով իրականացված հարձակումն էր, որի հետևանքով 2 ոստիկան զոհվել, ևս 3-ը վիրավորվել էին: Ոստիկանության կողմից իրականացվող լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելք էին դրել փողոց դուրս գալու վրա: