ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ԵՄ-ին՝ միասնական մոտեցում որդեգրել փախստականների հարցում
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 6-ին Եվրոպայի մի քանի ղեկավարների հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում քննարկել Է փախստականների հետ կապված ճգնաժամի հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդունելով հիմնախնդրի մասշտաբը, որը պետությունների առջեւ ծառացել Է միգրանտների ներհոսքի պատճառով՝ գլխավոր քարտուղարը ղեկավարներին կոչ Է արել «արագորեն համատեղ մոտեցում գտնել պատասխանատվությունը հավասար չափով բաժանելու հարցում», հաղորդել Է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Պան Գի Մունը նրանց երախտագիտություն Է հայտնել, որ նրանք մտահոգված են Եվրոպայում օտարատեցության, միգրանտների եւ փախստականների նկատմամբ խտրականության եւ բռնությունների կապակցությամբ: Նա հուսով Է, որ այդ երեւույթների բոլոր ձեւերը խիստ եւ ժամանակին պատասխան կստանան»,- նշված Է տարածված հաղորդագրության մեջ:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք Է ժամանել շուրջ 350 հազար միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանողներով, հաԷորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: