Գերմանիան 6 մլրդ եվրո կհատկացնի փախստականների ընդունման ծախսերը հոգալու համար
ՄիջազգայինԳերմանիայի կառավարող կոալիցիան՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարությամբ, որը գլխավորում է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որոշում է ընդունել 6 մլրդ եվրո հատկացնել երկիր ժամանող փախստականներին ընդունելու ու պահելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DPA գործակալությ անը:
Շուրջ 3 մլրդ եվրո կնախատեսվի 2016 թվականի ազգային բյուջեով, եւս 3 մլրդ եվրո կտրամադրվի ֆեդերալ երկրամասերին եւ տարածաշրջանային իշխանություններին՝ օգնելու նրանց փախստականների նոր հոսքի հետ կապված բարդ իրադրությունը հաղթահարելու գործում:
Frankfurter Allgemeine Sonntagszeitung հրատարակությունը սեպտեմբերի 6-ին հաղորդել է, որ միգրանտների մեծ հոսքի կապակցությամբ 2015 թվականին փախստականների հետ կապված Գերմանիայի ընդհանուր ծախսերը կկազմեն մոտավորապես 10 մլրդ եվրո: Յուրաքանչյուր փախստականի համար տարեկան ծախսերը տատանվում են 12-ից մինչեւ 13 հազար եվրո՝ կախված դաշնային երկրամասից: Վերը նշված գումարը չորս անգամ գերազանցում է անցյալ տարվա ծախսերը, երբ երկիր էին ժամանել շուրջ 200 հազար միգրանտներ, մինչեւ 2015 թվականի վերջը Գերմանիան պատրաստվում է ընդունել մինչեւ 800 հազար փախստականների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: