Հնդկաստանում 20-ից ավելի մարդ Է զոհվել կայծակի հարվածներից
ՄիջազգայինԿայծակի հարվածներից առնվազն 23 մարդ Է զոհվել Հնդկաստանի հարավի Անդհրա Փրադեշի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին գրել Է Deccan Chronicle հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նախօրյակին Անդհրա Փրադեշի նահանգում ամպրոպներով ուղեկցվող տեղատարափ անձրեւներ են տեղացել Բենգալական ծոցի վրա առաջացած ցածր ճնշման տիրույթի պատճառով:
Զոհվածներից չորսը Նելորի եւ Փրաքասամի շրջանի բնակիչներ են, երեք հոգի Գունթուրից են, երկուական մարդ՝ Քրիշնայի եւ Արեւելյան Գոդավարի շրջաններից, ինչպես նաեւ մեկական բնակիչ՝ Անաթափուրից եւ Շրիքաքուլամից: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, բոլոր զոհվածներն Էլ գյուղացիներ են, նրանց մի մասին կայծակը հարվածել Է դաշտերում աշխատելու ժամանակ: