Ֆրանսիացիների մեծամասնությունը դեմ Է երկրում փախստականի կարգավիճակ ստանալու կանոնների մեղմացմանը
ՄիջազգայինՖրանսիացիների մեծամասնությունը հանդես Է գալիս երկրում փախստականի կարգավիճակ ստանալու կանոնների մեղմացման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Odoxa ընկերության կողմից անցկացված հարցումը:
Հարցումը, որը Le Parisien-Aujourd"hui en France ընկերության համար անցկացրել Է ֆրանսիական Odoxa ընկերությունը, ցույց Է տվել, որ դրա մասնակիցների 55 տոկոսը դեմ Է այն միգրանտների համար կանոների մեղմացմանը, որոնք խնդրում են տրամադրել փախստականների կարգավիճակ, ներառյալ պատերազմից փախչող սիրիացիները:
Հարցումը համանման տրամադրություններ Է բացահայտել, չնայած այն բանին, որ սեպտեմբերի 5-ին ավելի քան 8 հազար մարդ Է մասնակցել Է ի պաշտպանություն փախստականների Փարիզում անցկացված ցույցին, նշում Է գործակալությունը: Մի քանի ցույցեր են անցկացվել նաեւ երկրի այլ քաղաքներում:
Odoxa-ի տվյալների համաձայն՝ հարցվածների 33 տոկոսը կարծում Է, որ Ֆրանսիան նվազ հյուրընկալ Է գտնվել պատերազմից փախչող փախստականների նկատմամբ, քան Գերմանիան, որը վերջին ամիսներին պատսպարել Է մի քանի հարյուր հազար միգրանտների: Հարցման մասնակիցների 44 տոկոսն այն կարծիքին Է, որ երկու երկրները միանման մասնակցություն են դրսեւորել:
Հարցումը ցույց Է տվել, որ դրա մասնակից ֆրանսիացիների 61 տոկոսը աջակցություն կհայտնի, եթե Ֆրանսիան մասնակցի Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիային եւ այնտեղ կուղարկի իր ցամաքային զորքերը:
Odoxa ընկերության հարցմանը մասնակցել Է հազար մարդ:
Սեպտեմբերի 5-ին ավելի վաղ Monde թերթը, վկայակոչելով «բարձրաստիճան զինվորական աղբյուրների, գրել Է, որ Ֆրանսիան քննարկում Է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու հնարավորության հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: