Լիտվայի ԱԳ նախարարը հանդիպումներ Է անցկացնում Թբիլիսիում
ՄիջազգայինԼիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, հղում անելով հանրապետության ԱԳ նախարարությանը, ներկայում Լինկյավիչուսը մասնակցում Է Թբիլիսիում ընթացող «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտը» միջազգային խորհրդաժողովին:
Պլանավորված են դիվանագետի հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հարցը:
Լինկյավիչուսը նաեւ հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: