ՀԱՊԿ-ի հանձնաժողովը քննարկելու Է ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցը
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին Նիժնի Տագիլում քննարկելու Է ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության մամուլ ի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական տեխնիկայի ստանդարտացման, զինված ուժերի մատակարարման իրերի ցուցակագրման միջպետական համակարգի ստեղծման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների մեխանիզմի կատարելագործման հարցերին»,-ասել Է նա:
Զայնետդինովը ճշտել Է, որ նիստը կանցկացվի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի նախագահությամբ: Նա առաջին անգամ հանդես կգա որպես հանձնաժողովի նախագահ: Նիստին կմասնակցեն դրա ազգային մասերի ղեկավարներն ու անդամները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Սպասվում Է, որ հանձնաժողովը կքննարկի նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական արդյունաբերության համալիրի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ինտեգրացման խորացումը՝ ուղղված ռազմական նշանակության արտադրանքի թողարկման բնագավառում միջպետական գիտա-արտադրական միավորումների ստեղծմանը: