ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերին կժամանի Ադրբեջան
ՄիջազգայինԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում նախընտրական մթնոլորտի ուսումնասիրության նպատակով կժամանի Բաքու:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պատվիրակության այցը կկայանա սեպտեմբերի 22-ին:
Յորդա Չուկլայի գլխավորած և 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Ադրբեջանում կմնա միայն մինչև սեպտեմբերի 25-ը:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: