Հունգարիայի ոստիկանությունը ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
ՄիջազգայինՀունգարիայի ոստիկանությունը ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, որոնք փորձել են ճեղքել Սերբիայի հետ սահմանին ոստիկանական շղթան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռեսկե բնակավայրում: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանների ուղեկցությամբ ներգաղթյալների ճամբար ուղեւորվող փախստականները, հասնելով մայրուղի, փորձել են դեպի Բուդապեշտ շարժվել:
Հունգարիայի իշխանությունների տվյալներով, ամեն օր երկիր շուրջ 3 հազար նոր փախստական է ժամանում: