Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Դաղլըջայում զոհված զինվորների քանակը
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկար լռությունից հետո ի վերջո հայտնել է Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) իրականացրած գործողությունների հետևանքով զոհված թուրք զինվորների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, գլխավոր շտաբի հրապարակման համաձայն` Դաղլըջայում զոհվել է 16 թուրք զինվոր, ևս 6-ը վիրավոր են:
Միաժամանակ գլխավոր շտաբից հայտնել են, որ 4-ական F-16 և F-4 ռազմական ինքնաթիռների միջոցով ռմբակոծվել է PKK-ին պատկանող 23 թիրախ: