ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը սխալմամբ սպանել են 11 աֆղան ոստիկանների
ՄիջազգայինԱռնվազն 11 աֆղան ոստիկաններ են զոհվել ԱՄՆ-ի դաշնակցային ռազմաօդային ուժերի ավիահարվածի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է The Wall Street Journal-ը:
Հարվածը հասցվել Է սեպտեմբերի 6-ի ցերեկը: Այն բաժին Է հասել թմրանյութերի դեմ պայքարի ջոկատի ստորաբաժանմանը, որն առաջադրանք Էր կատարում երկրի հարավային մասում: Ընդամենը խմբի մեջ մտնում Էր 30 աշխատակից, նրանց մի մասը վիրավորվել Է:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունում միջադեպը համարում են աֆղանական եւ ամերիկյան զինված ուժերի գործողությունների անբավարար համաձայնեցվածության հետեւանքը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, մինչեւ սեպտեմբերի 7-ը չԷր հաջողում որոշել հարվածի տակ ընկած ստորաբաժանման գտնվելու ստույգ վայրը: