Ճապոնիայում 210 հազար մարդու հանձնարարվել Է տարահանվել հեղեղման սպառնալիքի պատճառով
ՄիջազգայինՃապոնիայի Սիձուոկա կենտրոնական պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի ավելի քան 210 հազար բնակիչներ տարահանման հանձնարարություն են ստացել՝ տարածաշրջանում տեւական տեղատարափ անձրեւներից հետո գետերի վարարման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդերեւութաբանական գլխավոր գործակալությունը հեղեղումների վտանգի «կարմիր» մակարդակ Է սահմանել նաեւ Իվատա եւ Մորի քաղաքների համար, սակայն այստեղ տարահանման հանձնարարություններ առայժմ չեն տրվել:
Մասնագետները նախազգուշացնում են, որ տեւական տեղատարափ անձրեւների պատճառով առկա Է նաեւ սողանքների սպառնալիք:
Ներկայում Ճապոնիային են մոտենում «Կիլո» հուժկու թայֆունը եւ «Ատաու» արեւադարձային ցիկլոնը, որոնք իրենց հետ բերում են տեղատարափ անձրեւներ եւ փոթորկալի քամի: Մասնագետները նախազգուշացնում են սաստիկ ալեկոծության մասին եւ բնակիչներին կոչ են անում ձեռնպահ մնալ ծով դուրս գալուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: