Թուրքիայի զինուժը Հյուսիսային Իրաքում ռմբակոծել է PKK-ի ճամբարները
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան հարձակում են գործել Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) հենակետերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Դիարբեքիրից օդ բարձրացած 35 F-16 և 18 F-4 տեսակի 53 ռազմական ինքնաթիռները նախապես որոշված 20 թիրախի վրա 130 ռումբ են արձակել: Նախնական տվյալներով, սպանվել է 40 քուրդ զինյալ:
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության ճամբարները ռմբակոծվել են Քանդիլում, Հաքուրքում, Ավաշինում, Մեթինայում, Բասյանում, Գարեում և Զափում: