Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բաժանված ընտանիքների հանդիպումներ կանցկացնեն հոկտեմբերին
ՄիջազգայինՀարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել 1950 – 53 թվականների Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպումներն անցկացնել հոկտեմբերի 20-ից մինչեւ 26-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է Ռյոնհապ գործակալությունը:
Ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանային կետում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչների բանակցությունները մեկնարկել Էին սեպտեմբերի 7-ին:
Երկխոսություն սկսելու շուրջը համաձայնությունը ձեռք Էր բերվել օգոստոսի 24-ին Կորեական թերակղզու իրադրության կարգավորման շուրջը տեւական բանակցությունների ընթացքում, իրադրություն, որ սրվել Էր բարձրախոսների միջոցով երկուստեք քարոզչական հաղորդումների վերսկսումից եւ դրան հաջորդած զինված միջադեպից հետո:
Բաժանված ընտանիքների հանդիպումներ եւ փոխանակումներ անցկացվել են նաեւ նախկինում՝ տակավին անցյալ դարի 80-ական թվականների սկզբից: Հետագայում Հարավային Կորեայի օգնությամբ ապառազմականացված գոտուց ոչ հեռու ԿԺԴՀ-ի Կիմգանսան առողջարանային լեռներում կառուցվել Է հյուրանոցային համալիր բաժանված ընտանիքների նման հանդիպումների անցկացման համար:
Բաժանված ընտանիքների հանդիպումները, որոնք պլանավորված են հոկտեմբերի վերջին, տեղի կունենան 2014 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ:
1950 – 53 թվականների պատերազմի ավարտից հետո տասնյակ հազարավոր ընտանիքներ իրարից անջատվեցին բաժանված թերակղզում: Փենյանը եւ Սեուլը մինչ օրս պաշտոնապես գտնվում են պատերազմական դրության մեջ, քանի որ հակամարտությունն ավարտվեց զինադադարով, այլ ոչ թե հաշտության պայմանագրի ստորագրմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: