Իգդիրում PKK-ի հարձակումից ոստիկան է զոհվել
ՄիջազգայինՆախիջևանի և թուրքական Իգդիրի միջև անցնող սահմանային անցակետում աշխատող թուրք ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսը ենթարկվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից իրականացված հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալներն ական են նետել ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, վիրավոր ևս երկու ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց: