ՉԺՀ-ի իշխանությունները 236 մլրդ դոլար են ծախսել ֆոնդային շուկայի օժանդակման համար
ՄիջազգայինՉԺՀ-ի իշխանությունները շուրջ 1,5 տրիլիոն յուան (236 միլիարդ դոլար) են ծախսել ֆոնդային շուկայի օժանդակման համար՝ երեք ամիս առաջ այնտեղ սկսված անկման պահից ի վեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն արել են Goldman Sachs Group Inc-ի վերլուծաբանները:
Միայն օգոստոսին, փորձագետների գնահատումներով՝ Չինաստանի կառավարությունը 600 միլիարդ յուան Է ծախսել՝ փորձելով բաժնետոմսերի շուկայում կանգնեցնել անկումը:
Երկրի իշխանությունների կողմից ֆոնդային շուկայի օժանդակման համար մինչ օրս ծախսված միջոցների ընդհանուր ծավալը համարժեք Է Չինաստանի ընկերությունների՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի միագումար արժեքի 9,2 տոկոսին, նշել Է Goldman Sachs-ի վերլուծաբան Քինգեր Լաուն:
Shanghai Composite ֆոնդային ինդեքսը հունիսին գրանցված առավելագույն մեծությունից իջել Է 41 տոկոսով, ինչը ՉԺՀ-ի ֆոնդային շուկայի կապիտալացումը կրճատել Է 5 տրիլիոն դոլարով, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:
Չինաստանի շուկայի անկումը, ինչին գումարվել Է նաեւ յուանի արժեզրկումը, ֆոնդային շուկաների կտրուկ անկում Է հրահրել ամբողջ աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: