Գրոդնոյում սկսվել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
ՄիջազգայինԲելառուսի Գրոդնո քաղաքում նեղ կազմով սկսվել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների մակարդակով նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության հասնելու, միասնական արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու հարցերը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնեւիչը, Գրոդնոյում կենտրոնական բանկերի ղեկավարները, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները կզեկուցեն, թե համատեղ ինչ միջոցներ կամ համատեղ կոորդինացում են իրենք մշակել՝ դիմակայելու այդ մարտա հրավերներին:
Միջկառավարական խորհուրդը Միության այն մարմինն Է, որն ապահովում Է Պայմանագրի եւ նախագահների մակարդակով Բարձրագույն խորհրդի որոշումների իրագործումն ու դրանց նկատմամբ հսկողությունը, հանձնարարություններ Է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաեւ իրականացնում Է այլ լիազորություններ, որոնք նախատեսված են Պայմանագրով եւ Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով:
2015 թվականին Միության մարմիններում, ներառյալ Միջկառավարական խորհուրդը, նախագահում Է Բելառուսը:
ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: