Ջիզրեում ոստիկանության կրակոցներից 3 երեխա է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, որտեղ դեռևս շարունակում է գործել փողոց դուրս գալու արգելքը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրքական իրավապահ մարմինների միջև բախումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Հաղորդվում է, որ երեխաները վիրավորվել են ոստիկանության արձակած կրակոցներից:
Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել են հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը, նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: