Թուրքիայում ՃՏՊ-ի հետեւանքով 20 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի արեւելքում` Էլազիգ նահանգում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով 20 մարդ է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Haber 7 լրատվական կայքը, նրանց փոխադրող միկրոավտոբուսի արգելակները խափանվել են, եւ այն ընկել է ձորը: Վիրավորները, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են, տարվել են մոտակա հիվանդանոցներ: