Շուրջ 8 հազար մարդ Է զոհվել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով. ՄԱԿ
ՄիջազգայինՄոտավորապես 8 հազար մարդ Է զոհվել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով, ներառյալ քաղաքացիական անձինք ու զինվորականներ, եւս շուրջ 18 հազար մարդ վերքեր են ստացել:
Այդ մասին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը՝ հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների բնագա վառի վիճակի վերաբերյալ հերթական 11-րդ զեկույցի հրապարակման կապակցությամբ:
«Այն ժամանակվանից, երբ սկսվեց հակամարտությունը՝ 2014 թվականի ապրիլի կեսերից, սպանվել Է առնվազն 7962 մարդ (ներառյալ ուկրաինացի զինվորականներ, քաղաքացիական անձինք ու զինված խմբերի անդամներ) եւ վիրավորվել Է առնվազն 17 հազար 811 մարդ»,-նշել Է նա:
Ընդգծվում Է, որ խոսքը վերաբերում Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության տրամադրության տակ եղած ամենավերջին տվյալներին: Զեկույցում, որն ընդգրկում Է մայիսի 16-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակաշրջանը, ասվում Է, որ քաղաքացիական բնակչության շրջանում այդ երեք ամսվա ընթացքում սպանվածների ու վիրավորների թիվը գերազանցում Է նախորդ երեք ամսում զոհվածների ու տուժածների թվաքանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: