Հունաստանում մեկնարկում են քաղաքական ղեկավարների նախընտրական հեռուստաբանավեճերը
ՄիջազգայինՀունաստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդները հեռուստաբանավեճեր կանցկացնեն սեպտեմբերի 20-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից առաջ: Բանավեճերը կազմակերպում Է Հունաստանի ERT ռադիոն եւ հեռուստատեսությունը, իսկ դրանք մտադիր են հեռարձակել յոթ խոշոր հեռուստաալիքներ, ընդ որում՝ առանց գովազդային ընդմիջման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաբանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 9-ին ժամը 21:00-ին, դրանց համար պլանավորված Է երեք ժամ, սակայն, ERT-ի լրագրողների խոսքով, հեռուստաալիքը պատրաստվում Է դրանք վարել մինչեւ գիշերվա ժամը 1-ը:
Նախատեսվում Է հեռուստաբանավեճերի վեց փուլ, որոնք նվիրված կլինեն տնտեսությանը, զարգացմանը, գործազրկությանը, կրթությանը, առողջապահությանը, կառավարմանը, սոցիալական քաղաքականույթանը, արտաքին քաղաքականությանն ու պաշտպանությանը, առանձին փուլ նվիրված կլինի միգրացիոն քաղաքականությանը: Բացի այդ, նախատեսված Է փուլ, որի ընթացքում հարցեր կտան մի շարք խոշոր հեռուստաալիքների հեռուստալրագրողները, իսկ փուլերից մեկը նվիրված կլինի հենց քաղաքական գործիչների հարցերին:
Կանոնակարգը 30 վայրկյան Է տրամադրում հարց տալու եւ մեկուկես րոպե՝ պատասխանի համար: Դրանից հետո 15 վայրկյանի ընթացքում կարող Է տրվել ճշտող հարց, որի պատասխանը չպետք Է գերազանցի 30 վայրկյանը: Վեցերորդ փուլում յուրաքանչյուր ղեկավարի մեկուկես րոպե Է տրվում հայտարարության կամ ընդդիմախոսներին հարց ուղղելու համար:
Մասնակիցների թվում հեռուստաբանավեճերի փորձ ունի միայն Հունաստանի նախկին վարչապետ, ՍԻՌԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը: