500 տոննա վառոդ Է պայթել Չեխիայի մեքենաշինական գործարանում
ՄիջազգայինՉեխիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում սեպտեմբերի 9-ին 500 տոննա վառոդ Է պայթել: «Վիրավորվել Է երկու մարդ»,- լրագրողներին հայտնել Է հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Գանա Կայզարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պայթյունը տեղի Է ունեցել միջին եվրոպական ժամանակով ժամը մոտավորապես 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 09:30-ին),- նշել Է նա:- Պայթյունից հետո ձեռնարկությունում հրդեհ Է բռնկել: Բարեբախտաբար, զոհվածներ եւ լրջորեն տուժածներ չկան»:
Պոլիչկայի մեքենաշինական գործարանը մասնագիտացած Է պայթյունավտանգ նյութերով աշխատանքի բնագավառում: Վառոդը, ոստիկանության տվյալներով՝ գտնվել Է ձեռնարկության պահեստում: Արտակարգ պատահարի պատճառները պարզում Է հետաննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: