Եվրոպայի խորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել Թուրքիայում զարգացումների առնչությամբ
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Յագլանդն ընդգծել է, որ քաղաքական կուսակցությունների և ԶԼՄ-ների դեմ իրականացվող հարձակումները մեծացնում են ժողովրդավարության անկայունության սպառնալիքը երկրում: «Ես կոչ եմ անում իշխանություններին անել հնարավոր ամեն բան իրենց քաղաքացիներին և երկրի ժողովրդավարական կյանքը պահպանելու համար»,- նշել է Յագլանդը: