Մեքսիկայում քիմիկատներ պարունակող ցիստեռններ են պայթել երկաթուղային վթարի հետեւանքով
ՄիջազգայինՄեքսիկայի հարավ - արեւելքի Վերակրուսի նահանգում սեպտեմբերի 9-ին առնվազն 32 մարդ Է տարահանվել երկաթուղում տեղի ունեցած վթարի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նահանգապետ Խավիեր Դուարտեին, Էլ Կոյլիտո բնակավայրի շրջանում ռելսերից դուրս են եկել բեռնատար գնացքի չորս ցիստեռններ, դրանցից երեքը պայթել են: Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ վթարի վայրում աշխատում են հասարակական անվտանգության նախարարության ավելի քան 230 աշխատակիցներ, ինչպես նաեւ մի քանի տասնյակ զինծառայողներ:
Ցիստեռններից մեկում եղել Է Էթիլենի օքսիդ, մնացած երեքում՝ մազութ: «Հրդեհը լիովին վերահսկվում Է, ցիստեռնների պարունակությունը գործնականում ամբողջությամբ այրվել Է»,- Դուարտեի հայտարարությունը մեջբերում Է Universal հրատարակությունը: Վթարի վայրը շրջապատված Է, իշանություններն «անհրաժեշտ ամեն ինչ արել են մերձակա շրջանի բնակչության պաշտպանության համար»:
«Վիրավորներ չկան, համապատասխան ծառայությունները գործել են արագ եւ արդյունավետ»,- ընդգծել Է նահանգապետը: Իրավասու կառույցների ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել պատահարի պատճառները պարզելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: