Էգեյան ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԷգեյան ծովում սեպտեմբերի 10-ին թուրքական ժամանակով ժամը 11:12-ին տեղի է ունեցել 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Երկրաշարժն զգացվել է Իզմիր քաղաքում, սակայն թեթև ցնցումները որևէ վնաս չեն պատճառել: