Էրդողանը շահել է Քըլըչդարօղլուի դեմ հարուցած դատական գործը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հարուցած դատական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված հայցում ընդդիմադիր գործիչը մեղադրվում էր հանրահավաքների ժամանակ «Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու, զրպարտելու» մեջ: Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդը պարտավորվել է որպես բարոյական փոխհատուցում Էրդողանին վճարել 20 հազար թուրքական լիրա (շուրջ 6,5 հազար ԱՄՆ դոլար):