ՀԱՊԿ-ում հաշվել են, թե դաշնակիցները որքան գումար են տնտեսել ՌԴ-ից զենքի գնումներից
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ ռեժիմի մասին համաձայնագիրը հաջողությամբ իրագործվում Է եւ շոշափելի արդյունք Է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլ խավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Վերջին տարիների ընթացքում մեր դաշնակիցների կողմից զենքի գնումների ծավալները լրջորեն ավելացել են: Մի քանի տարում Էֆեկտը գերազանցել Է 500 մլն դոլարը: Դա այն գումարն Է, որը մեր դաշնակիցները տնտեսել են ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի իրացման շնորհիվ»,-ասել Է Բորդյուժան՝ Նիժնի Տագիլում ելույթ ունենալով սպառազինությունների RAE-2015 ցուցահանդեսում:
Նրա խոսքով՝ «տարեցտարի այդ գնումներն ավելանում են»:
Բորդյուժան հայտնել Է, որ ամենամեծ գնումները կատարում են Ղազախստանը, Բելառուսը եւ Հայաստանը: