ԱՄՆ-ը 2016 թվականին կընդունի առնվազն 16 հազար սիրիացի փախստականների
ՄիջազգայինԱՄՆ-ը 2016 թվականին կընդունի առնվազն 16 հազար սիրիացի փախստականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Եվրոպայում փախստականների հետ կապված ճգնաժամը:
«Նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իր թիմին ուսումնասիրել այդ մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղիները,- ասել է նա:- Նման ուղիներից մեկն այն փախստականների թվի ավելացումն է, որոնց մենք կարող ենք ընդունել մեր տարածքում: Հաջորդ ֆինանսական տարում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ին, մենք պլանավորում ենք ընդունել առնվազն 10 հազար սիրիացի փախստականների»:
Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներն այդ երկրից ընդունել է շուրջ 1,5 հազար փախստականների: Ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 31-ին, ԱՄՆ-ը մտադիր է կեցության իրավունք տրամադրել եւս 300 սիրիացի փախստականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: