Թուրքիայի Յուքսեքօվա գավառում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում վերացվել է փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Յուքսեքօվայում սեպտեմբերի 10-ի երեկոյան հայտարարվել էր փողոց դուրս գալու արգելք` կապված գավառում ահաբեկչական գործողությունների աճի հետ: