Դիարբեքիրում քուրդ զինյալների հարձակումից 4 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիր քաղաքում Քրդական բանվորական կուսակցությունը նոր հարձակում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պարբերականը:
Դիարբեքիրի կենտրոնում քուրդ զինյալները հարձակվել են ճաշարաններից մեկում ապուր ուտող թուրք ոստիկանների վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ` 3 ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ ոստիկաններից մեկի և քաղաքացու վիճակը ծանր է:
PKK-ի մարտիկները դիմել են փախուստի: Թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել նրանց հայտնաբերելու նպատակով: